Իրադարձություններ Հայաստանում
Ստեղծագործում են բժիշկները
Մարտի 28-30-ը Երևանի քաղաքապետարանի ՀայԱրտ մշակութային կենտրոնում կազմակերպվել է «Երբ արարում են բժիշկները, բժշկում է արվեստը» խորագրով հավաքական ցուցահանդես, որտեղ ներկայացված են ավելի քան 25 բժիշկների մոտավորապես 100 ստեղծագործական աշխատանքներ:
Ցուցահանդեսին իր յուրօրինակ աշխատանքներով մասնակցում էր նաև Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Կարենի Առուստամյանը, ինչի առիթով զրուցեցինք նրա հետ:
- Հետաքրքիր, ոչ ստանդարտ իրավիճակում եք` Ձեր մասնագիտությյունից հեռու, ինչպե՞ս եք գտել ընդհանուր եզրեր:
- Իմ կարծիքով բոլորովին հեռու չէ և ընդհանուր եզրեր գտնելը դժվար չէր: Ամեն բան սկսվեց, երբ հանդիպեցի Գոհար Թովմասյանին, ով հանդիսացավ նկարչության իմ առաջին ուսուցչուհին: Ինչպես տեսնում եք, իմ նկարները կապ ունեն կյանքի հետ՝ կյանք, ծնունդ, կյանքի շրջապտույտ, զարգացում: Նկարների անվանումներն էլ դա են հուշում՝ «Կենաց ծառ», «Մի կակաչի պատմություն» և «Անվերջություն» :
- Ե՞րբ սկսեցիք նկարել:
- Նկարել սկսել եմ 10 տարի առաջ: Առաջին փորձը ճապոնացի կնոջ պատկեր էր, որից հետո տարբեր արտանկարներ էի անում, որպեսզի նկարչության տեխնիկան սովորեմ: Իսկ հետագայում արդեն փորձեցի իրականացնել իմ գաղափարներն ու մտքերը: Սկսեցի բատիկայով զբաղվել, հիմա ուզում եմ ուրիշ ոճի անցնել:
- Ի՞նչ է տալիս Ձեզ արվեստը:
- Ինձ տալիս է հանգստություն, լավատեսություն, հույս, հոգու պոռթկում, ջերմություն:
- Խոսենք կազմակերպիչների մասին:
Շատ շնորհակալ եմ միջոցառման կազմակերպիչներից այս ամենի համար, քանի որ գնահատել են բժիշկների աշխատանքը, փորձել են բժիշկներին ցույց տալ այլ տեսանկյունից, որ բժիշկը միայն աշխատասենյակում խալաթը հագին մարդկանց ֆիզիկական ցավն ամոքող չէ: Մարդ, ով ունի զգացմունքներ, կարեկցելու, սփոփելու ունակություն, ինքն էլ լարված օրից հետո իր հոգնածությունը որևէ կերպ հաղթահարելու կարիք ունի: Մեկը դա արտահայտում է նկարնելով, մյուսը՝ գրելով, մեկ ուրիշը՝ երգելով, պարելով, մեկն էլ՝ իր երեխաներին սիրելով:
Յուրաքանչյուրի մոտ դա յուրովի է արտահայտվում:
Միջոցառմանը ներկայացված էին նաև Սիրանուշ Բաղրամյանի նկարները, ով մասնագիտությամբ ալերգոլոգ է:
Զրույցի ժամանակ տիկին Սիրանուշը պատմեց, որ նկարել սկսել է հանկարծակի, մեկ օրվա մեջ: Տաս տարի առաջ, շաբաթ առավոտյան գնացել է գրախանութ, գնել է ներկեր և սկսել նկարել՝ տան սպասքի վրա… Դժվար է նույնիսկ հավատալ, որ լինելով այդքան զբաղված բժիշլ, նա առ այսօր ունեցել է 17 անհատական ցուցահանդես:
Ցուցասրահում ներկա էր նաև Գիտաբժշկական գրադարանի տնօրեն Աննա Շիրինյանը: Նա պատմեց գրադարանին կից գործող բժիշկ-ստեղծագործողների ակումբի մասին:
- Տիկին Շիրինյան, բժիշկ-ստեղծագործողների ակումբի ստեղծումն, իրոք, եզակի նախաձեռնություն է։ Ինչպիսի՞ պարբերականությամբ են կազմակերպվում հանդիպումները, ե՞րբ է այն ստեղծվել և ինչո՞վ է զբաղվում ակումբը։
Այսօր ժամանակակից գրադարանը միայն տեղեկատվական աղբյուրների կենտրոն չէ, այլ մասնագետների, տվյալ դեպքում` բժիշկների շփման վայր է։ Եվ այդ շփումը զարգացնելու, հետաքրքիր դարձնելու համար մենք ստեղծեցինք բժիշկ-ստեղծագործողների ակումբ, որն արդեն գործում է երկու տարի։ Պարբերականությունն այսպիսին է. յուրաքանչյուր ամիս, վերջին հինգշաբթի օրը ստեղծագործող բժիշկները հավաքվում են, ներկայացնում իրենց ստեղծագործությունները։ Անդամները բավականին շատ են։
- Մշակույթի ի՞նչ ժանրերի ստեղծագործողներ են միավորված։
- Ակումբում ընդգրկված են նկարիչներ, գրողներ, երաժիշտներ։ Խմբում բժիշկներ կան, ովքեր օպերա, բալետ են գրում։ Շատ հետաքրքիր է, որովհետև բացահայտում ենք ո՛չ միայն մասնագետին, այլ նաև նրա տեսակը` որպես ստեղծագործող։
- Երևի թե դա բոլորի համար նյարդերը հանգստացնող լավագույն տարբերակներից մեկն է, այո՞։
- Իհարկե։ Եվ հենց այսօր էլ՝ ակումբի հերթական հավաքի ժամանակ, շատ հետաքրքիր հանդիպում ունեցանք շնորհաշատ, տաղանդավոր մի երիտասարդի հետ, ով ավելի շատ արդեն մշակույթին է նվիրվել։ Բոլորս գերագույն հաճույք ստացանք։ Այո, դա իրոք հոգին խաղաղեցնող, հանգստացնող ազդեցություն ունի։
Ցուցահանդեսին հյուր էր նաև պրոֆեսոր, համաճարակաբան Մարտուն Մուրադյանը, ով երեք տասնամյակ եղել է Առողջապահության ազգային ինստիտուտի «Առողջապահություն» հանդեսի գլխավոր խմբագիրը։ «Յուրաքանչյուր մարդ իր ներսում ունի ասելիք, որ այս կամ այն կերպ փորձում է արտահայտել. «մեղավորներ» պետք չ ի գտնել» (ժպտում է)։
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...
Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...
ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...
Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...
2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն